copy image url
Միտք 4 տարի առաջ - 17:23 14-02-2022

Ընդդիմությունը մի քիչ կասկածներ ունի, որ ՔՊ-ն Նիկոլին դավաճան կհանի

Ընդդիմությունն այսօր որոշեց բոյկոտել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ժամանակավոր քննիչ հանձնաժողովի աշխատանքները։ Պատճառաբանությունն էլ այն է, որ պատերազմի պատասխանատու իշխանությունը չի կարող օբյեկտվորեն քննել այդ պատերազմում մեր պարտության հանգամանքները։ Այսինքն՝ իրենք իրենց դեմ ցուցմունք չեն տալու, դրա համար էլ իմաստ չունի այդ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել։ Բայց երբ ցանկանան՝ կմասնակցեն, հիմա չեն ուզում, հետո կարող է ուզենան, հետո, եթե տեսնեն՝ էլի օբյեկտիվ չեն քննում, գուցե նորից չմասնակցեն։ Իրենք առաջին օրվանից պահանջում էին, որ պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով, որ պարզեն՝ ով է դավաճան, ով՝ ոչ, կամ, ավելի շուտ, որ կարողանան ապացուցել՝ այս իշխանությունները դավաճան են, հիմա եկել, ասում են՝ դուք օբյեկտիվ չեք կարող քննել ու ինքներդ ձեզ դավաճան հանել, դուք պետք է գնաք, որ ուրիշ ուժ գա իշխանության, որը ձեզ հետ կապ չի ունենա, և անկաշկանդ ձեզ դավաճան կհռչակի։

Իրենք էլ, թարսի պես, չեն գնում, ինչ անում են, համոզում են, օրինակ են ծառայում, բղավում են, սուր հարցեր են տալիս, թե գնացեք՝ հարգելի Նիկոլ Վովայի, գանցեք, որ մենք գանք ու ձեզ դատենք, բայց նիկոլենք անամոթաբար կառչել են աթոռներից ու չեն գնում։ Ամեն ինչ թարս է ստացվում։ Հիմա չգիտեն՝ ինչպես ճիշտ վարվել այս իրավիճակում։ Հանձնաժողովը ստեղծվել է, բայց հանձնաժողովի նախագահը դուրները չի գալիս, կասկածում են, որ կարող է հանկարծ դավաճաններին ճիշտ չբացահայտի, ու պարզվի՝ Նիկոլ Փաշինյանը չէ դավաճանը, այլ բանակն ու գեներալիտետն է դավաճանել։ Հանձնաժղովի նախագահն էլ նեղանում է ընդդիմադիր գործընկերներից, թե դուք ինչպե՞ս եք իմ ազնվության վրա կասկածում, ինչի ես քանի՞ անգամ եմ ձեզ խաբել, որ հիմա պիտի խաբեմ ու իրական դավաճանի փոխարեն ուրիշին բացահայտեմ որպես դավաճան։ Դրա համար ասացին՝ մենք չենք վստահում, լքում ենք դահլիճը, բայց քանի որ մենք այս հանձնաժողովի անդամ ենք՝ օրենքի ուժով, երբ ուզենք՝ կվերադառնանք, բա հո մամուլից չե՞նք տեղեկանալու՝ ում ենք դավաճան հանել։

Վաղը կփոշմանեն, կգան մի նոր հիմնավորում կբերեն, թե ինչու են որոշել այս անգամ մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին՝ լեգիտիմացնելով հանձնաժողովի ձևավորումն էլ, դավաճանների փնտրտուքն էլ, հետո նորից մի բան իրենց դուրը չի գա, նորից կասեն՝ չենք վստահում հանձնաժողովի նախագահին ու մյուս անդամներին, ու նորից կլքեն նիստերի դահլիճը, մինչև հաջորդ նիստը, որին գուցե նորից փոշմանած լինեն և մի նոր հիմնավորմամբ էլի գան ու լեգիտիմացնեն։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել