Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:58 12-02-2022

ՆԱՏՕ-ն որոշել է ավելացնել Մերձբալթիկայում օդային պարեկության ուժերը

Aviation News-ը գրում է, որ ԱՄՆ-ի և Դանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ուղարկվում են ամրապնդելու Մերձբալթիկայի օդային տարածքի ՆԱՏՕ-ի պարեկային առաքելության ուժերը։

Այս որոշումը պայմանավորված է Ուկրաինայի շուրջը լարվածության աճով։ ԱՄՆ-ն ուղարկել է Boeing F-15, իսկ Դանիան՝ F-16: Ընդ որում, վերջիններս Շյաուլյայում կգործակցեն լեհական ինքնաթիռների հետ։

Ամերիկյան Boeing-ներն ուղարկվում են Էմարիում աշխատելու բելգիական F-16-երի հետ։ Մերձբալթիկայի օդային տարածքը պարեկելու առաքելությունն իրականացվում է 2004 թվականից ՆԱՏՕ-ի երկրների կողմից։