Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:51 11-02-2022

Ամիրխանյանն ու Ալեն Սիմոնյանը հոգևոր բաներից են խոսել, «պալիտիկա» չեն քննարկել

Ռոբերտ Ամիրխանյանն ու Ալեն Սիմոնյանին այցելած արվեստի մյուս գործիչները խոսել են հոգևեր բաներից, «պալիտիկա չեն քննարկել»։

Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Ամիրխանյանը։ Երեկ, հիշեցնենք, նախագահի ԺՊ Ալեն Սիմոնյանն ընդունել էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթևոսյանին, Ռոբերտ Ամիրխանյանին, Նարա Շլեպչյանին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին, ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանին և մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին։

Ամիրխանյանին հարցրինք՝ ո՞ւմ կողմից է եղել հրավերը, Ալեն Սիմոնյա՞նն է հրավիրել, թե՞ արվեստի գործիչները որոշակի մտահոգություններով ընդունելություն են խնդրել ժամանակավոր նախագահից։ Ամիրխանյանին այս հարցը դուր չեկավ․

«Ցավոք սրտի, ես այս պահին ուսանողների հետ աշխատում եմ և չեմ կարող Ձեզ երկար ինչ-որ բան բացատրել։ Դուք եթե որևէ մեկին հրավիրում եք Ձեր տուն, Դուք գնում եք հյուր․․․, շատ վիրավորական հարց եք տալիս, ո՞վ կարող էր մեզ հրավիրել, եթե մենք գնացել ենք իրենց մոտ»,- նեղսրտեց Ամիրխանյանը։

ՀԽՍՀ ժողովրդական արտիստից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հարցեր են քննարկել Ալեն Սիմոնյանի հետ, մշակույթի՞ն առնչվող, գուցե երկրի՞ վիճակին, սոցիալակա՞ն իրավիճակին, թե՞ բոլորը միասին, Ամիրխանյանն ասաց․

«Այդ հարցերը այն բոլոր հարցերն էին, որոնք վերաբերում էին մեր բոլոր անհանգստություններին, թե մենք ոնց ենք ապրում, և ինչ կարելի է անել մեր կյանքի մեջ․․․ Հոգևոր շրջանի մարդիկ ուրիշ հարցերի մասին չեն խոսում։ Ինձ չի հետաքրքրում մեր «պալիտիկան», որը չկա նույնիսկ»,- պատասխանեց Ամիրխանյանը։

Երեկվա հանդիպումից հետո սոցցանցերում մի շարք օգտատերեր, արվեստի, հասարակական գործիչներ դժգոհություն էին հայտնել, եղան կարծիքներ, որ օր օրի անդունդը գահավիժող վարկանիշը փրկելու համար իշխանությունները հանրության շրջանում հեղինակություն վայելող մտավորականներին են ներգրավել՝ ցույց տալու, որ «էլիտան» իրենց ընդունում է, և իրենք նաև նրանց իշխանությունն են։

Ամիրխանյանին հարցրինք՝ ինչպե՞ս կարձագանքի այս կարծիքներին․ «Շատ էժանագին, մոտեցումներ են և ես վիրավորված եմ զգում Ձեր հարցերից»,- կրկին նեղսրտեց Ամիրխանյանը և անջատեց հեռախոսը՝ այդպես էլ չասելով, թե ի՞նչ վիրավորական բան կար այդ հարցերի մեջ։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան