copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:54 10-02-2022

Նակոլկա Շուշոն ԵՊՀ է գնացել և ուսանողների հետ հանդիպել

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, որն հանրությանը առավել հայտնի է որպես Նակոլկա Շուշո: «Ներկայումս մաքսային համակարգը թևակոխել է բարեփոխումների նոր փուլ, որի առանցքում բարեվարքության չափանիշներին համապատասխանող կադրերի ընտրությունն է: Ուստի նախաձեռնել ենք նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացների շարք, որի մասնակիցը դառնալով՝ դուք կնպաստեք նոր որակի մաքսային ծառայության ձևավորման գործընթացին»,- ասել է Շուշանիկ Ներսիսյանը:

Նշենք, որ Արցախի նախագահի հատուկ հարցերով նախկին խորհրդական Բորիս Ավագյանը վերջերս հոդված էր հրապարակել, որում նշում էր, թե ինքը համագործակցել է ՊԵԿ մի շարք պաշտոնյաների հետ և որոշակի անձանց ազատել է մաքսատուրք վճարելուց: Ըստ Ավագյանի՝ այդ պաշտոնյաների խմբում է եղել նաև Շուշանիկ Ներսիսյանը՝ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի և Նիկոլ Փաշինյանի հետ միասին, հետո Ավագյանը, ըստ իր հոդվածի, այս խմբի գործունեության մասին տեղեկացրել է ԱԱԾ-ին: Նշենք նաև, որ Շուշանիկ Ներսիսյանը ԵՊՀ է այցելել շրջանավարտների և կարիերայի կենտրոնի՝ ՊԵԿ-ի հետ նոր համագործակցության շրջանակներում, ՊԵԿ-ն ու ԵՊՀ-ն պետք է համատեղ մաքսային ծառայողներ պատրաստեն: Դատելով Շուշանիկ Ներսիսյանի «հարուստ փորձից»՝ կարելի է ենթադրել, թե ինչպիսին կլինեն ապագա մաքսային ծառայողները:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ