copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:18 20-10-2022

Վահրամ Դումանյանը անձամբ է գնացել Բրյուսով՝ ուսանողների հետ «ռազբոռկայի». ինչ են քննարկել

Բրյուսովի անվան պետական համալսարանում կրքերը չեն հանդարտվում։ Դասախոսական կազմից Լուսինե Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ երեկ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը խայտառակ հանդիպում է ունեցել հինգ ուսանողի հետ։

Oragir.news-ին հայտնի դարձավ, որ հանդիպումը եղել է մոնոլոգ զրույց, այսինքն՝ հիմնականում խոսել է միայն նախարարը։

Ուսանողներն ընդամենը մի քանի հարց են տվել, որոնց էլ աբսուրդ պատասխաններ են ստացել, որը Հանրային հեռուստաընկերությունը մոնտաժ է արել, ու ի շահ նախարարությանն ու կառավարության ծառայեցրել։ Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ օրենքի խախտում, որովհետև համալսարանի ուսանողների կողմից հանդիպմանը հնչեցվել են տարբեր կոչեր, սակայն դրանք անպատասխան են մնացել։ Ամբողջ ընթացքում եղել են ուսանողների մեջքի ետևում ոստիկանները, ու ինչ-որ չափով ուսանողները դրանից կաշկանդվել ու վախեցել են ավելի ընդլայնված խոսելուց։ Ու անգամ խոսակցություններ են այսօր համալսարանում պտտվել, որ ամբողջությամբ մոնտաժ է կատարել Հանրային հեռուստաընկերույթունը՝ մեկժամանոց հանդիպումը ներկայացնելով ընդամենը երեք րոպեում։

ԿԳՄՍ նախարարը նաև ասել է, որ աշխատանքային նախագծի մասին դեռևս այս տարվա օգոստոսի 9-ին տեղեկացվել են վերոնշյալ բուհերի ռեկտորները, որոնց առաջարկվել է ներկայացնել առաջարկություններ` բուհերի խոշորացման ծրագրի մշակումն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով: Բուհերի կողմից որևէ առաջարկ չի ներկայացվել:

Դումանյանն ուսանողների հետ հանդիպմանն իր խոսքում անդրադարձել է «ստորգետնյա ջրերին», որը ենթադրաբար նշանակում է այն, որ ըստ իրեն՝ կան քաղաքական ուժեր, որոնք փորձում են պառակտում մտցնել համալսարանների ուսանողների մեջ։ Այսօր էլ գիտխորհրդի երկրորդ ընդլայնված նիստն է տեղի ունեցել, որին հարվիրված է եղել նաև Դումանյանը, սակայն, ինչպես նախորդ անգամ, նախարարը չի մասնակցել նիստին, որը տևել է մոտ հինգ ժամ, քանի որ Բրյուսովի անվան համալսարանի և՛ դասախոսները, և՛ ուսանողները ներկայացրել են, թե ինչու չպետք է բուհը միանա մեկ այլ բուհի հետ։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի հարյուրավոր ուսանողներ դասադուլ են հայտարարել ու բողոքի ակցիաներ են անում ընդդեմ բուհերի խոշորացման։ Խոշորացման գործընթացի մասին արդեն մի քանի անգամ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ