copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:52 10-02-2022

TikTok-ն ու YouTube-ը համարվել են ամենից շատ «լրտեսող» սոցցանցեր

Համաձայն URL Genius մարքեթինգային ընկերության հետազոտության՝ YouTube-ը և TikTok-ը օգտատերերի անձնական տվյալներին ավելի շատ են հետևում, քան որևէ այլ սոցիալական ցանց, գրում է CNBC-ն։

Հետազոտության անցկացման համար օգտագործվել է Apple-ի սարքերում հասանելի «Հավելվածի ակտիվության ձայնագրությունը» գործառույթը՝ հաշվարկելու համար, թե քանի տարբեր դոմեններ են հետևում օգտատերերի ակտիվությանը սոցիալական ցանցերի 10 տարբեր հավելվածներում: Թեստն անցկացվել է YouTube-ում, TikTok-ում, Twitter-ում, Telegram-ում, LinkedIn-ում, Instagram-ում, Facebook-ում, Snapchat-ում, Messenger-ում և WhatsApp-ում:

Հաղորդվում է, որ YouTube-ը անձնական տվյալներ է հավաքում իր սեփական նպատակների համար, օրինակ՝ հետևում է որոնման պատմությանը կամ գտնվելու վայրին, որպեսզի ցուցադրի նպատակային գովազդներ:

Միևնույն ժամանակ, TikTok-ը հիմնականում ներկայացնում է իր կողմնակի տրեկերով հավաքած տեղեկատվությունը, ինչի պատճառով «դժվար է ասել, թե ինչպես են այդ տվյալները հետագայում օգտագործվում»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի