Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:49 09-02-2022

Ստոլտենբերգը հնարավոր է համարում Ուկրաինայի և Վրաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հարկ է հրավիրել Ուկրաինային և Վրաստանին։ Այն կկայանա ընթացիկ տարվա հունիսի 29-30-ը։

Այս մասին Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հայտնել է La Vanguardia թերթին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ սա լավ հարթակ է գործընկերների հետ հանդիպումների համար, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է որոշենք (հանդիպման) ստույգ ձևաչափը»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։

ՆԱՏՕ-ի ամառային գագաթնաժողովում կքննարկվեն նոր ռազմավարական հայեցակարգը, կլիմայի փոփոխության ազդեցությունը անվտանգության վրա և ռազմական բլոկի ամրապնդմանն առնչվող հարցեր։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին