copy image url
Խոսք 4 տարի առաջ - 19:28 07-02-2022

Տարեսկզբի աննախադեպ գնաճը տնտեսական քաոս է ստեղծել. Թաթուլ Մանասերյան

2021 թվականի առաջին երկու ամիսներին գրանցվել են աննախադեպ թանկացումներ։ Թե ինչո՞վ է դա պայմանավորված և հատկապես ո՞ր ապրանքներն են շուկայում թանկացել, Oragir.news-ը պարզեց տնտեսագետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թաթուլ Մանասերյանի հետ։

Տնտեսագետը նշում է, որ թանկացումները տարբեր գործոններից են կախված, այս պարագայում, իր խորին համոզմամբ, մի քանի գործոններից են, նախ և առաջ հանրային ծառայությունների սակագներն են, դրանք բարձրացել են և ակնհայտ է, որ յուրաքանչյուր ապրանքի արտադրության մեջ դրանք այս կամ այն չափով առկա են, սա պարտադիր կերպով ազդում է բոլոր ապրանքների և ծառայությունների վրա։

«Մյուս պատճառը, որն ազդում է գնաճի ավելի բարձր ցուցանիշի վրա, այն է, որ պետական կարգավորող ոլորտներում լուրջ խնդիրներ կան մասնագիտական առումով, իսկ դրանք կուտակվելով՝ անխուսափելի են դարձրել գնաճը, նաև ստեղծել են տնտեսական քաոս։ Մասնավորապես ուզում եմ նշել այն, որ 10-12 տարի առաջ երիտասարդների հետ նախաձեռնություն էինք կազմակերպել, որ հրաժարվեինք թուրքական ապրանքներից, անցյալ տարի, բնականաբար, հենց ինքն էլ պահանջեց, որ դա տեղի ունենա»,- նշում է տնտեսագետը։

Մանասերյանի խոսքերով՝ իշխանությունը կառավարության նիստում և պետական մակարդակով շարունակում է խոստումներ տալ տնտեսական աճի մասին, որը իրականության հետ բացարձակ աղերս չունի։

«Բնակչության ստվար զանգված, որը առավել ստեղծագործ է և ուզում է որևէ բան ձեռնարկել, այդ մարդկանց արհեստական ծախսերի տակ գցեցին, ու չգիտեմ, թե ինչպե՞ս կարող են այս ամեն ինչից դուրս գալ, և դա վերաբերվում է մի շարք արտադրություններին, և ահա այստեղ արհեստավարժության խնդիրն է առաջանում, քանի որ հաճախ ասում են, որ պարտադիր չէ ունենալ մասնագիտական հմտություններ, այնտեղ առաջանում են բազմաթիվ խնդիրներ, և այդ խնդիրները չեն կարող չհանգեցնել թանկացումների»։

Տնտեսագետի խոսքերով՝ իրենց ուսումնասիրությունները վկայում են, որ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների, ՀՀ-ն դրանցից ութի գծով կարող է գերազանցապես ինքնաբավ երկիր լինել, խնդիրը միայն կազմակերպելն է, իհարկե մեծ ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ, բայց առաջին հերթին իսկապես ռեսուրսներ կան և պետք է արձանագրել, դա մեր տարածաշրջանում թույլ կտա նվազեցնել այն սպառնալիքները, որոնք ամբողջ աշխարհում տարածված համաշխարհային գնաճի հետևանքով են, ինչպես նաև պարենային ճգնաժամը։ ՀՀ-ն, իհարկե, ավելի շուտ կարող է հաղթահարել այդ սպառնալիքները։

Անդրադառնալով ռեստորանային բիզնեսների վրա գնաճի անդրադարձի մասին, նշեց, որ մեր հասարակությունն այդ առումով տարօրինակ է, նախ՝ քիչ չափով է ազդում, և որքան էլ որ ասում են՝ աղքատության մակարդակը բարձր է, բայց ռեստորաններում, հասարակական սննդի օբյեկտներում տեղ ու դադար չկա մարդկանց.

«Դա խոսում է նաև մեր հասարակության յուրահատկության մասին, այս գումարները որտեղից, բա մարդիկ դժվար վիճակում ո՞նց են կարողանում գնալ նման վայրեր։ Հետաքրքրիր պարադոքս է իրականում, եկամուտների ստացման և սպառման տեսանկյունից՝ ստվերային տնտեսության առումով»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը