copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:48 07-02-2022

Թուրքիայում արցունքաբեր գազ են կիրառել էլէներգիայի թանկացումից բողոքողների դեմ

Թուրքիայի Մարդին քաղաքի Քըզըլթեփե թաղամասում քաղաքացիները դուրս են եկել փողոց՝ բողոքելու թանկացումների, հատկապես՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։ Ոստիկանների և քաղաքացիների միջև ժամանակ առ ժամանակ լարվածություն էր առաջանում, իսկ որոշ տեղերում ոստիկանները դիմել են կոշտ միջոցների, գրում է ermenihaber-ը։

Մարդինի Ազատության հրապարակում հավաքված հարյուրավոր քաղաքացիներ իրենց ձեռքում կրել են արտարժույթ և էլեկտրաէներգիայի վճարման կտրոններ։ Էլեկտրաէներգիայի վճարների դեմ ցույցի ելած քաղաքացիներից ոմանք իրենց բողոքն արտահայտեցին՝ հրապարակում այրելով էլեկտրաէներգիայի հաշվեգրերը։

Ցուցարարները նաև երթ են իրականացրել՝ վանկարկելով «Թայի՛փ, հեռացի՛ր», «Պետությո՛ւն, հեռացի՛ր», «ԱԶԿ հեռացի՛ր», ինչպես նաև պահանջել են Թուրքիայի էլեկտրացանցերի տնօրինության հրաժարականը։

Ոստիկանները ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում