copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 16:27 14-08-2021

Կիևում ազգայնականները գրոհել են Զելենսկու նստավայրը. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի մոտ իսկական մարտեր են ծավալվել: Այնտեղ հավաքված ազգայնականները գնացել էին շենքը գրոհելու: Նրանք նետել են ճայթռուկներ, ծխագլանիկներ: Ոստիկանությունը պատասխանել է մեծ քանակությամբ արցունքաբեր գազով: Իրավապահների և լրագրողների շրջանում կան տուժածներ:

Ակցիան սկսվել է դեռևս Մայդանից: Այնտեղ «Ազգային կորպուսը» ձևավորել է շարասյուն, այնուհետև մասնակիցները ուղևորվել են նախագահի գրասենյակ՝ մտադրվելով բողոքել ազգայնական ուժերի հալածանքների դեմ: «Այսօր՝ մեզ, վաղը՝ ամբողջ երկիրը». այսպիսի կարգախոս են կրել ցուցարարները:

Ոստիկանությունն ամբողջովին արգելափակել է նախագահի աշխատակազմի մատույցները, որպեսզի մասնակիցները չկարողանան այնտեղ հասնել, հայտնում է Strana.ua-ն:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի