Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 10:24 05-02-2022

Իշխանությունը որոշել է «բարեփոխել» ԶԼՄ-ները. Առավոտ

Առավոտ օրաթերթը փետրվարի 5-ի համարում գրել է, որ կառավարությունն անցած շաբաթ որոշում է ընդունել դատական դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանն ուղղված ԵՄ-ի դրամաշնորհների մի մասը ծախսել ԶԼՄ-ների մասին օրենսդրությունը բարեփոխելուն։ Կառավարության ներկայացված նախագծում խոսվում է «հավաստի և բազմակողմանի տեղեկատվություն ստանալու, մասնավոր կյանքի պաշտպանության և լրագրողական էթիկայի կանոնների սահմանման իրավական հիմքերի ձևավորման» մասին։ Էթիկայի մասին նախագծում կա ևս երկու նախադասություն՝ հիմնավորելու համար, որ այդ խնդիրները պետք է օրենսդրորեն կարգավորում ստանան։ Հետաքրքրությունն այդ ոլորտի հանդեպ , հավանաբար, բացատրվում է նրանով , որ կառավարության ներկայիս ղեկավարը էթիկական նորմերի խանդավառ ջադագով է, և «շնաբարո դուսպրծուկների», «պատերի տակ վնգստացողների», «շինելու» և «կզցնելու» արտահայտությունները միանգամայն տեղավորվում են այդ նորմերի մեջ»- գրում է Առավորտը՝ հավելելով, որ դա ԶԼՄ-ների հետ կապված օրենսդրությունը «բարեփոխելու թերևս անձնական պատճառն էր, ինչպես նաև դրա քաղաքական շարժառիթն էլ կա, և դրա համար պետք է հիշել , թե ի՞նչ օրենքներ է ընդունել այս երեք տարիների ընթացքում ԱԺ «իմքայլական», իսկ այնուհետև ՝ ՔՊ-ական մեծամասնությունը։ Նշվում է, որ բազմաթիվ փորձագների կարծիքով այս բոլոր օրենքներն ուղղված են խոսքի ազատության սահմանափակմանը, և դրանով պարզ է, որ ոչ միայն սահմանափակվում է ոչ թե իրենց՝ իշխանավորների խոսքը, այլ նրանց, ում ասածներն ու գրածները իշխանավորներին դուր չեն գալիս։ Այնպես որ, «օրենսդրական բարեփոխումներն» ամենայն հավանականությամբ , նոր սպառնալիք են լրատվամիջոցների համար։ Ինչպես հիմա ոստիկանները մարդկանց ոստիկանություններ են քարշ տալիս, այնպես էլ բարեփոխումներից հետո նույնն են անելու՝ էթիկական նորմերը խախտելու համար։

Նյութը ամբողջությամբ ՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել