copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 21:53 06-12-2025

Եթե Փաշինյանն ուզում է եկեղեցին բարեփոխել, նախ պիտի սկսի իր ընտանիքից. Տեր Վրթանես քահանա Բաղալյան

Եթե ուզում է եկեղեցին բարեփոխել, նախ պիտի սկսի իրենից, իր ընտանիքի անդամներից, զբաղվի իր երեխաների դաստիարակությամբ, եկեղեցով օրինականացնի կնոջ հետ ամուսնությունը և գնա այնպիսի պատարագների, որտեղ կանոնական պատարագ է մատուցվում, հայտարարել է Տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված մեկնաբանությունների վերաբերյալ լրագրողի պատասխանին:

«Տեսնում ենք, որ որոշ եկեղեցիներում ոմանք ինքնիրավչությամբ են զբաղվում, պետական որոշ պաշտոնյաներ դարձել են շարքային շոու կազմակերպողներ, իրենց պարտականություններից դուրս ոչ նորմալ ծառայություն են իրականացնում»,- նշել է Տեր Վրթանեսը:

Նրա խոսքով՝ Փաշինյանի գերնպատակն իրեն նվիրված ծափերն են, «վարչապետ» գոչյունները:

«Իր նպատակը ոչ թե եկեղեցին բարեփոխելն է, այլ` պառակտելը: Վեհափառ Հայրապետի անունը չտալով` պատարագը կանոնական չի լինում, որևէ մեկն իրավունք չունի Վեհափառի անունը կրճատել»,- շեշտել է Տեր Վրթանեսը:

Հիշեցնենք, որ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը մի շարք հոգևորականների և քաղաքացիների հետ օդանավակայանում պատրաստվում են դիմավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսին Շվեցյցարիա կատարած այցից հետո:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ