copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:24 04-02-2022

Իշխանությունները նպատակ ունեն վաճառել ագրարայինի երկրորդ մասնաշենքը

Օրերս Հայաստանի Ազգային ագրարային համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ-ի ու արտասահմանի բազմաթիվ հեղինակավոր բարձրագույն իրավաբանական հաստատություններ ավարտած, բայց ամբողջ կյանքում գյուղատնտեսության ոլորտում (ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն, այնուհետև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, գյուղատնտեսության նախարար, գյուղատնտեսության փոխնախարար, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ) աշխատած, Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեղամ Գևորգյանը: Խորհրդի նիստում ռեկտոր Վարդան Ուռուտյանը հանդես է եկել համալսարանի 2021 թ. գործունեության հաշվետվությամբ: Ներկայացրել է կրթական ծրագրերի կառուցվածքային և բովանդակային վերափոխումների գործընթացը։ Անդրադարձել է իր կողմից ղեկավարվող կրթական հաստատության ձեռքբերումներին:

Նիստի ընթացքում հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեղամ Գևորգյանին ու խորհրդի անդամ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանին մտահոգել են հատկապես դիմորդների համար համալսարանի գրավչությանը, բուն գյուղատնտեսական մասնագիտությունների գծով ընդունված ուսանողների փոքր թվի, դասախոսական կազմի վարձատրության և համալսարանի ֆինանսական կայունությանը վերաբերող հարցերը։

Համաձայն հաստատության լրատվականի կողմից տարածված հաղորդագրության, խորհրդի նախագահի ու գիտության, կրթության փոխնախարարի հուզող հարցերին ռեկտորը տվել է սպառիչ պատասխաններ։

Բուհական այս հաստատությունում դիմորդների քանակի կտրուկ անկմամբ, հուզված սույն պարոնայք հաստատ գիտեն, որ այդ անկումը սկսվել է 2020թ․-ի հուլիս-օգոստոսին, ընդունելության քննությունների անմիջապես նախօրեին ԿԳՄՍ նախարարության կողմից ընդունելության կարգի փոփոխության արդյունքում, շնորհիվ որի՝ վերջին երկու տարիներին այստեղ դիմորդների քանակի կտրուկ անկում է արձանագրվում, հետևաբար և ընդունվող ուսանողների թվաքանակի նվազում, դասախոսական կազմի վարձատրության համեստ բարձրացում, ֆինանսական կայունության ոչ բարձր մակարդակ։ Ըստ գործին մոտիկ կանգնած աղբյուրների՝ ղեկավար պարոնների հուզմունքը բոլորովին էլ նշյալներով չի պայմանավորված։ Նրանց պնդմամբ՝ Ագրարային համալսարանի ռեկտորը, որը բավականին լավ կապեր ունի միջազգային կրթական հարթակներում, «գաղափարական առումով չի բավարարում» ՔՊ-ի պահանջները, և վերջին մեկ տարում կառավարությունում մտմտում են նրան ավելի արժանավորով փոխարինելու ուղղությամբ։ Կարծես, անգամ համապատասխան թեկնածու ունեն։

Մյուս կողմից էլ, թերևս, ոչ պատահաբար, հոգաբարձուների խորհրդի նիստի օրերին սոցիալական ցանցերում լուրեր տարածվեցին, որ իշխանությունները պատրաստվում են վաճառել համալսարանի երկրորդ մասնաշենքը։ Նշենք, որ համալսարանի 4-րդ մասնաշենքը վերցրել են հաստատությունից։ Երկրորդի առումով կասկածները բավականին խորն են ու հիմնավոր, քանի որ դասախոսներն էլ են փաստում, որ պարբերաբար համալսարան են այցելում կառավարության տարբեր բարձրաստիճան չինովնիկներ ու շրջայցեր կատարում շենքերում, որ բոլորովին կապ չունեն համալսարանի գործունեության հետ։ Նրանք զարմանք են հայտնում, որ ճարտարապետական ու դիրքի առումներով հիանալի առաջին մասնաշենքը թողած, իշխանությունները աչքները տնկել են երկրորդ մասնաշենքի վրա։ Բայց գործին ավելի տեղյակները պնդում են, որ երկրորդ մասնաշենքի զբաղեցրած տարածքն ավելի մեծ է, ինչն էլ գրավել է գնորդին, որը պատրաստվում է տեղում հյուրանոց կառուցել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր