copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:52 04-02-2022

Մեքսիկայում մահացել է Լատինական Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը

90 տարեկան հասակում մահացել է մեքսիկացի արդյունաբերող և խոշոր գործարար Ալբերտո Բայերեսը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է երկրի արտգործնախարար Մարսելո Էբրարդը։

«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում մեքսիկացի ականավոր ձեռնարկատեր Ալբերտո Բայերեսի մահվան կապակցությամբ նրա ընտանիքի անդամներին և ընկերներին»,- գրել է նա։

Բայերեսը եղել է Grupo Bal ընկերությունների խմբի ղեկավարը, որը նա 28 տարեկանում ժառանգել է հորից։ Խմբի կազմում է նաև Fresnillo արծաթի խոշորագույն արտադրողը, հանքարդյունաբերական Industrias Peñoles-ը, ինչպես նաև բիզնեսի մի շարք այլ տեսակներ, այդ թվում՝ ապահովագրական, կենսաթոշակային և բժշկական:

2022թ.-ին Forbes ամսագիրը Բայերսի և նրա ընտանիքի կարողությունը գնահատել է 8.6 միլիարդ դոլար։ Նա իր կարողությամբ երրորդն էր մեքսիկացիների շրջանում և իններորդը՝ Լատինական Ամերիկայում։

Ինքը՝ գործարարը, հարցազրույցներից մեկում ասել է, որ կյանքում ամենից շատ հաճույք է ստացել Մեքսիկայի ITAM Ինքնավար տեխնոլոգիական ինստիտուտի խորհրդի նախագահ աշխատելուց։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ