Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 14:35 19-02-2025

ԱՄՆ-ն դադարեցրել է Լատինական Ամերիկայից և Ուկրաինայից միգրանտների դիմումների քննարկումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է Լատինական Ամերիկայից և Ուկրաինայից միգրանտների կողմից ներկայացված բոլոր ներգաղթային դիմումների քննարկումը, որոնց թույլ էին տվել մուտք գործել Միացյալ Նահանգներ նախորդ նախագահ Ջո Բայդենի օրոք: Այս մասին հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով ամերիկացի երկու պաշտոնյաների։

Ամերիկյան իշխանությունների որոշումը վերաբերում է այն միգրանտներին, որոնք գտնվում են ներգաղթի տարբեր արտոնություններ ստանալու համար դիմելու գործընթացում, ինչը նրանց թույլ է տալիս օրինական կերպով մնալ ԱՄՆ-ում:

Դիմումների քննարկումը սառեցվել է անորոշ ժամանակով, մինչ պաշտոնյաները կստուգեն խարդախության դիմումները, ինչպես նաև կբարելավեն ստուգման ընթացակարգերը:

Արգելքը տարածվում է Բայդենի վարչակազմի մի քանի ծրագրերի վրա, որոնք օտարերկրացիներին թույլ են տվել ժամանակավոր մնալ ԱՄՆ-ում՝ մարդասիրական նկատառումներով:

Այդ ծրագրերի թվում է «Միավորում հանուն Ուկրաինայի» (Uniting for Ukraine), որով ուկրաինացիները կարող էին ժամանակավոր կարգավիճակով մուտք գործել ԱՄՆ՝ ֆինանսական հովանավորների առկայության դեպքում։ Մեկ այլ ծրագիր, որը հայտնի է որպես CHNV, ազդում է Վենեսուելայի, Հայիթիի, Նիկարագուայի և Կուբայի բնակիչների վրա, ովքեր հովանավորներ ունեն ԱՄՆ-ում: Երրորդ ծրագիրը տարածվել է Կենտրոնական Ամերիկայի, Կոլումբիայի, Էկվադորի և Կուբայի բնակիչների վրա, ովքեր հարազատներ ունեն ԱՄՆ-ում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից