copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:02 04-02-2022

ԱԺ նստաշրջանի օրակարգը՝ ձանձրալի. ինչ հարցեր են օրակարգում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Փետրվարի 8-ին ՀՀ ազգային ժողովը գումարելու է հերթական նստաշրջանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հերթական նիստերի օրակարգում այս պահի դրությամբ ընդգրկված է ընդամենը ութ հարց:

Օրակարգը հաստատվելու է փետրվարի 7-ին կայանալիք ԱԺ խորհրդի նիստում եւ կհաստատվի նաեւ քննարկվելիք հարցերի հաջորդականությունը: Այսպիսով, այդ նախագծերից միայն մեկն է քննարկվելու երկրորդ ընթերցմամբ. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին է խոսքը, իսկ, ահա, մյուս նախագծերը քննարկվելու են առաջին ընթերցմամբ: Սակայն դատելով օրակարգից՝ այս նստաշրջանը շուտ է ավարտվելու, քանի որ այնպիսի նախագիծ չկա, որը կարող է երկար քննարկվել, կամ էլ թեթեւ հարցեր են:

Օրինակ՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով առաջարկում են սահմանել «երթուղային թերթիկ» հասկացությունը, որի վրա երթուղու սպասարկման իրավունքը հատկացնող մարմնի լիազորած կազմակերպության կողմից կատարվող համապատասխան նշումը հնարավորություն կտա ապահովելու երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը: Չորեքշաբթի օրն էլ Ազգային ժողով կգան ՀՀ վարչապետն ու կառավարության անդամները եւ կպատասխանեն պատգամավորների հարցերին:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը