copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:08 26-07-2021

Նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի օրակարգը հայտնի է. այնտեղ 7 հարց է ընդգրկված

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կգումարվի օգոստոսի 2-ին, ժամը 10.00-ին: ԱԺ-ից հայտնում են, որ առաջին նստաշրջանի օրակարգը հայտնի է, օրակարգում ընդգրկված է 7 հարց.

1. Հաշվիչ հանձնաժողովի ստեղծում

2. Ազգային ժողովի նախագահի ընտրություն

3. Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ

4. Մշտական հանձնաժողովների ստեղծում

5. Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություն

6. Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում

7. Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

Հիշեցնենք, որ նոր խորհրդարանն ունի 107 պատգամավոր (նախորդ ուներ 132 պատգամավոր): 107 պատգամավորներից ՔՊ խմբակցությունը կունենա 71 պատգամավոր, «Հայաստան» դաշինքը՝ 29 պատգամավոր եւ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 պատգամավոր:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել