copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:17 31-01-2022

Մենք, ինչ է, ֆաշի՞ստ ենք․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ բացառիկ հարցազրույց է տվել հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանին։ Լրագրողի հարցին, թե Սերժ Սարգսյանը մշտապես հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ կուսակցական վերջին համագումարում ասել է, որ Արցախը միշտ լինելու է հայկական, և իշխող ուժը փորձեց խոսքային տարբերություն որսալ իր այդ ասածի մեջ, Սերժ Սարգսյանը պատասխանեց․

«Բայց դրա տարբերությունը ո՞րն է: Այսինքն, ի՞նչ է նշանակում զուտ հայկական, կարող եք ինձ ասել»։

Հարցին՝ Ադրբեջանի կազմում չի կարող լինել հայկական Արցախ, 2-րդ նախագահը պատասխանեց․

«Իհարկե, ոչ: Եվ գուցե մի քիչ առաջ եմ ընկնում` պատասխանելով Ձեր չհնչեցրած հարցերին, այդ թվում նաև իր այսպես կոչված փաստարկներին, որ, եթե այնտեղ ընտրություններ լինեին, ադրբեջանցիներ էլ կընտրվեին, հետո՞: Մենք, ինչ է, ֆաշի՞ստ ենք: Մենք ռասի՞ստ ենք, որ ասենք՝ Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի, խորհրդարանը պետք է բաղկացած լինի զուտ հայերից: Եթե զուտ հայերից չի բաղկացած, դա նշանակում է, որ հայկական չի՞: Այսօր Հայաստանի Ազգային ժողովում զուտ հայե՞ր են ընտրված որպես պատգամավոր: Այսինքն՝ ինչի՞ մասին է խոսքը: Եթե սա մանիպուլյացիա է, ապա չհաջողված մանիպուլյացիա է: Եթե սա, ինչ ասեմ, գիտելիքի խնդիր է, ապա զավեշտական է: Եվ իմ ասածը նաև, իհարկե, մեսիջ է միջազգային հանրությանը, որովհետև նույն համանախագահները, նույնիսկ կործանարար պատերազմից հետո, էլի խոսում էին հիմնարար սկզբունքների մասին»:

Իսկ լրագրողի դիտարկմանը, որ շատ վաղուց արդեն չեն խոսել այդ թեմայով, Սարգսյանը արձագանքեց․

«Շատ վաղուց չեն խոսել, որովհետև դրա մասին խոսացող չկա: Դուք լսե՞լ եք Հայաստանի պաշտոնատար անձերից շատ հստակ պատասխան` ի՞նչ է լինելու, վերջապես, Ղարաբաղի խնդիրը: Նրանք ամենաշատը, որ անում են, հղում են կատարում իրենց՝ դեռևս պատերազմից առաջ, թե պատերազմից հետո նույնիսկ, իրենց կառավարության ծրագրին: Ինչո՞ւ: Ամաչո՞ւմ են: Վախենո՞ւմ են: Թե՞, իրենց ասած, բանավոր պայմանավորվածություններ կան, որոնք խոչընդոտում են այսպիսի արտահայտություններին»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը