copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:48 29-01-2022

Փետրվարի 1-ից ուժի մեջ են մտնում նոր փոփոխությունները. ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր փոփոխությունների մասին.

«Հարգելի´ սպառողներ

2022 թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված՝ սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և երաշխավորված մատակարարման պայմանագրի նոր օրինակելի ձևը:

Եթե սպառողը մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը, իսկ 2022 թվականի փետրվարի 1-ի դրությամբ էլեկտրական ցանցին միացման գործընթացում գտնվող սպառողը՝ մինչև էլեկտրական էներգիայի մատակարարումը սկսելը՝ դիմում չի ներկայացնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ իր հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի լուծման վերաբերյալ, և նույն ամսաթվից շարունակում է էլեկտրական էներգիայի փաստացի սպառումը, ապա այդ պայմանագիրը, համաձայն՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 517 որոշման 48-րդ կետի, համարվում է փոփոխված՝ պայմանագրի նոր օրինակելի ձևին համապատասխան:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 519 որոշմամբ հաստատված պայմանագրի նոր օրինակելի ձևին կարող եք ծանոթանալ https://www.psrc.am , https://www.ena.am, https://www.azdarar.am կայքերում, փոստային բաժանմունքներում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սպասարկման գրասենյակներում կամ զանգահարելով՝ 180 կամ 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարով»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր