copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:54 29-01-2022

Թուրքիայի արդարադատության նախարարը հրաժարական է տվել

Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլը հայտարարել է իր հրաժարականի մասին, ինչի պատճառները չի ներկայացրել։

«Մեր հարգարժան նախագահի հավանությամբ ես հրաժարական եմ տալիս արդարադատության նախարարի պաշտոնից, որն զբաղեցնում եմ 2017 թվականի հուլիսի 19-ից», - գրել է նա շաբաթ օրը Twitter-ում։

Գյուլը շնորհակալություն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ իր հրաժարականն ընդունելու համար։

Թուրքիայի արդարադատության նախարարությունը կգլխավորի Բեքիր Բոզդաղը, նախարարի պաշտոնում նրա նշանակումը նշված է նախագահի նույն հրամանագրում, որով հաստատվել է Գյուլի հրաժարականը։

Բոզդաղը նախկինում զբաղեցրել է Թուրքիայի դատավորների բարձրագույն քոլեջի նախագահի պաշտոնը, եղել է նաև փոխվարչապետի պաշտոնում։

Ամենից շատ դիտված