copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:27 02-11-2021

Ուկրաինայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին Telegram-ում հայտնել է Գերագույն ռադայի կառավարության խոսնակ Տարաս Մելնիչուկը։

Տարանն Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավարն էր 2020 թվականի մարտից։

Ավելի վաղ նախագահամետ «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արահամիան հայտարարել էր, որ Տարան մտադիր է հրաժարական տալ «առողջական խնդիրների պատճառով»։

Հաղորդվում է նաև, որ հրաժարականի դիմում են ներկայացրել Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Ալեքսի Լյուբչենկոն, ռազմավարական արդյունաբերության նախարար Օլեգ Ուրուսկին և փոխվարչապետ, ժամանակավոր չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Ալեքսի Ռեզնիկովը։

Ամենից շատ դիտված