copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:02 26-01-2022

Իրանից գազի մատակարարումը Թուրքիա դադարեցվել է Հայաստանի պատճառով․ թուրք լրագրող

Թուրքական մամուլն անդրադարձել է Իրանից Թուրքիա արտահանվող բնական գազի մատակարարման հետ կապված վերջին շրջանի տեխնիկական խնդիրներին: Դրանք արդեն զգալի դժվարություններ են առաջացրել թուրքական արդյունաբերության մեջ: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի լրագրող Դիլեք Գյունգորի հրապարակման համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո մասամբ վերականգնվել է իրանական գազի մատակարարումը Թուրքիա։

Գյունգորը նաև նշում է, որ այս հեռախոսազրույցից հետո Թեհրանում բանակցություններ է վարել էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարի գլխավորած պատվիրակությունը։ Իրանում տեղի է ունեցել հանդիպում էներգետիկայի նախարարության և Իրանի գազի ազգային ընկերության (NIGC) հետ։

Թուրքական մամուլի պնդման համաձայն՝ Իրանի գազատարում չկա որևէ խնդիր, որը կարող էր արգելք հանդիսանալ գազի մատակարարմանը և Իրանի կողմից առաջ քաշվող տեխնիկական անսարքության վարկածն ընդամենը պատրվակ է:

Լրագրող Ջեմ Քյուչյուքի պնդմամբ էլ Հայաստանն է պատճառը, որ Իրանը դադարեցրել է բնական գազի արտահանումը Թուրքիա։ Ըստ թուրք լրագրողի՝ Թուրքիան երկար ընդմիջումից հետո վերսկսել էր թռիչքները դեպի Հայաստան և Իրանի համար մտահոգիչ է Թուրքիայի ու Հայաստանի այս մերձեցումը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ