copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:30 17-11-2023

Մարդասիրական օգնության մատակարարումը Գազա կրկին դադարեցվել Է

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համակարգողները հայտնում են,որ մարդասիրական օգնության մատակարարումը Գազա կրկին դադարեցվել է՝ վառելիքի պակասի և կապի անջատման պատճառով։

Պաղեստինյան WAFA լրատվական գործակալության հայտնում է, որ Ռաֆահ սահմանային անցակետի ՝ մարդասիրական օգնության տարանցման կետի մոտակայքում իսրայելական հարվածի հետևանքով պաղեստինցիներ են սպանվել և վիրավորվել։ Հարվածի վերաբերյալ Իսրայելից մեկնաբանություններ չեն եղել, Reuters գործակալությունը նույնպես չի կարողացել հաստատել դա:

Պարենի համաշխարհային ծրագիրի գործադիր տնօրեն Սինդի Մակքեյնը հայտնել է, որ Գազայի գրեթե ողջ բնակչությունը պարենային օգնության խիստ կարիք ունի։ «Քաղաքացիական անձինք բախվում են սովամահության», - ասվում է նրա հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների ներկայացուցիչը հայտարարել է, որ Իսրայելը պետք է թույլ տա Գազայի հատվածում ջուր և վառելիք մատակարարել, որպեսզի վերականգնի ջրամատակարարման ցանցի աշխատանքը:

«Կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը՝ Իսրայելը խոչընդոտում է Գազայի հատվածում անվտանգ խմելու ջրի ապահովմանը՝ վտանգի ենթարկելով Գազայում բնակվող բնակիչների կյանքը», - ասել է Պեդրո Արրոժո-Ագուդոն:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին