Ուղիղ եթեր
copy image url
Միտք 4 տարի առաջ - 21:01 25-01-2022

Ում էր հրաժեշտ տվել նախագահը

Շատերը խոսում են նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի անսպասելիության մասին, մինչդեռ դեռ անցյալ տարվանից նա փակել էր իր հիմնադրամները, որոնց հոգաբարձուների խորհրդի կազմում էին աշխարհահռչակ անհատներ՝ սկսած արքայազն Չառլզից ու Էլթոն Ջոնից:

Օրինակ՝ նախագահի «Երևան իմ սեր» հիմնադրամի կայքն այժմ չի գործում, իսկ ֆեյսբուքյան էջը վերջին անգամ թարմացվել է 2021թ. սեպտեմբերի 14-ին: Ինչ վերաբերվում է «Գյումրի, իմ սեր» հիմնադրամին, այն այդպես էլ չբացվեց, թեև Արմեն Սարգսյանը քանիցս հայտարարեց այդ ու ձիթողցու իր արմատների մասին:

Հանրայինը և նիկոլական ազդեցության լրատվամիջոցները նախագահին հրաժարվում էին լուսաբանել: Նրա մասին հրապարակումների տակ հարձակումներ էին կազմակերպվում «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի կողմից, իսկ նախագահի ֆեյսբուքյան իմիջը չէին կարողանում փրկել անգամ նրա «նորածիլ» ինտելիգենտ ֆեյքերը:

Դեռևս 2022թ հունվարի սկզբին հեղինակավոր The Spectator world պարբերականին տված հարցազրույցում Արմեն Սարգսյանը շատ թափանցիկ հայտարարել էր. «Եթե նոր Սահմանադրություն ընդունենք, ես ոչ մի վայրկյան ավելի չեմ մնա այդ պաշտոնին, եթե դա կարող է որևէ ձևով խանգարել դրա կյանքի կոչմանը և երկրի առաջընթացին»:

Այնպես որ՝ հրաժարականն անակնկալ չէր, հատկապես որ երկրից դուրս գալուց առաջ, ըստ նախագահականին մոտ կանգնած աղբյուրների, նա հրաժեշտ էր տվել իր համար ընդունելի և իր կողմից հարգված աշխատակիցներին, որովհետև գիտեր իր գլխի գալիքը:

Ի դեպ, ասում են՝ նախագահի նստավայրի սենյակներից մեկը կողպված է, դա Փաշինյանն իրենով է արել՝ ասես հայրական տան իր բաժինը լինի: Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո հանգիստ կարող են այդ փակ դուռը բացել, հատկապես որ մնում են իրենք իրենցով:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել