copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:37 24-01-2022

Հարավային Կորեայի կառավարությունը մարել է ՄԱԿ-ի նկատմամբ Իրանի պարտքը

ՄԱԿ-ին Իրանի պարտքը մարել է Հարավային Կորեայի կառավարությունը։ Խոսքը 18 մլն դոլար գումարի մասին է։ Այս մասին հաղորդագրություն է հայտնվել Հարավային Կորեայի պլանավորման և ֆինանսների նախարարության կայքում։

Նշվում է, որ վճարումն իրականացվել է իրանական ակտիվների հաշվին, որոնք սառեցվել էին հարավկորեական բանկերում՝ ամերիկյան պատժամիջոցների կապակցությամբ:

Ավելի վաղ Իրանի կառավարությունը դիմել էր Հարավային Կորեայի ղեկավարությանը՝ խնդրելով վճարել ՄԱԿ-ում Իրանի անդամավճարը սառեցված ակտիվներից, որպեսզի խուսափի պարտքի պատճառով Գլխավոր Վեհաժողովում ձայնի իրավունքի կորստից: Հունվարի 21-ին վճարումն իրականացվել է:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի