copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 23:38 27-07-2021

ԵՄ-ն ողջունում է ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի միջև կապի միջանցքի վերականգնումը

Եվրամիությունը ողջունում է ԿԺԴՀ-ի և Կորեայի Հանրապետության ղեկավարների միջև Սեուլի և Փհենյանի ուղիղ հաղորդակցության գծի վերականգնման մասին համաձայնագիրը: Այս մասին երեքշաբթի Բրյուսելում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին:

«Մենք ողջունում ենք Կորեայի Հանրապետության և Հյուսիսային Կորեայի միջև կապի գծերի վերականգնումը: Սա վստահության ամրապնդման կարևոր միջոց է: ԵՄ պատրաստ է աջակցել կողմերի միջև նոր դիվանագիտական ​​նախաձեռնություններին», - ասել է նա:

Կորեայի Հանրապետության Նախագահ Մուն Չժե Ինի վարչակազմը հայտարարել է, որ պետության ղեկավարը և ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը համաձայնել են վերսկսել Սեուլի և Փհենյանի հաղորդակցության ուղիղ գծի աշխատանքը, ինչպես նաև պայմանավորվել են օգնել վերականգնել վստահությունը և ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Նրա խոսքով՝ այս տարվա ապրիլից ի վեր երկու պետությունների ղեկավարները բազմիցս հաղորդագրություններ են փոխանակել: Ընդգծվում է, որ հենց այս շփումների շնորհիվ է հնարավոր եղել համաձայնության գալ կապի ալիքի վերականգնման շուրջ, որից Փհենյանը միակողմանի հրաժարվել էր 2020 թ.։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը