Արտաքին 4 տարի առաջ - 16:13 21-01-2022

Վրաստանում COVID-կլինիկայում պացիենտը փորձել է կտրել բուժքրոջ կոկորդը

Վրաստանում COVID-կլինիկայում պացիենտը հարձակվել է բուժքրոջ վրա: Տեղեկատվությունը տարածել է Բժիշկների իրավունքների պաշտպանության ասոցիացիան։

Դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 21-ին շրջանային հիվանդանոցներից մեկում։ Կորոնավիրուսով վարակված միջին տարիքի տղամարդը սուր առարկայով բուժքրոջը վիրավորել է կոկորդի և այտերի շրջանում, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

«Ներս մտնելով՝ բուժքույրն անմիջապես նկատել է, որ պացիենտը անհանգստացած է։ Նա տվել է նրան թթվածնային դիմակ և ցանկացել չափել նրա արյան մեջ թթվածնի խտությունը: Հենց այդ պահին պացիենտը բռնել է նրա կոկորդից և մի քանի անգամ սուր առարկայով հարվածել»,- լրագրողներին հայտնել է Բժիշկների իրավունքների պաշտպանության ասոցիացիայի ղեկավար Սալոմե Լիլուան։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է