copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:57 11-12-2021

Սանկտ Պետերբուրգում երեխան մահացել է ատամնաբուժական կլինիկայում՝ անզգայացումից հետո

Սանկտ Պետերբուրգում վեցամյա տղան մահացել է ատամնաբուժական կլինիկայում՝ անզգայացումից հետո, հաղորդում է REN TV-ն։

Հեռուստաալիքի տվյալներով, դեպքը տեղի է ունեցել Շավրով փողոցում գտնվող կլինիկայում։ Հաշվի առնելով երեխայի հիպերակտիվությունը և ատամները բուժելու հետ կապված վախը, բժիշկները ընդհանուր անզգայացում կիրառելու որոշում են ընդունել։ Մինչ այդ տղային հետազոտել են և որևէ շեղում չեն հայտնաբերել։ Սակայն երեխային արհեստական ​​քնի մեջ ընկղմելուց գրեթե անմիջապես հետո նրա շնչառությունը կանգ է առել։

Բժիշկներին չի հաջողվել փրկել տղային, նա տեղում մահացել է:

Դեպքի հանգամանքները պարզում է ՌԴ Քննչական կոմիտեն, դատախազությունը ստուգում է իրականացնում։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը