copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:39 20-01-2022

Սաուդյան Արաբիան ծածկվել է ձյունով

Սաուդյան Արաբիայի հյուսիսում օդի ջերմաստիճանի կտրուկ անկում է գրանցվել՝ մինչև -6oC։ Որոշ շրջաններում ձյուն է տեղացել: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի օդերևութաբանության ազգային կենտրոնը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ սա երկրում գրանցված ամենացածր ջերմաստիճանն է վերջին 30 տարվա ընթացքում։ Սառնամանիքներ են գրանցվել Էլ-Կուրայաթ և Արար հյուսիսային շրջաններում, իսկ Թուրայֆայում սառնամանիքներն ուղեկցվել են ձյան առատ տեղումներով։

Օդերևութաբանները հաղորդել են, որ երկրի հյուսիսային հատվածում անոմալ ցուրտը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի