copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:15 07-03-2022

Սաուդյան Արաբիան հայտարարել է զինամթերքի արտադրության աշխարհի խոշորագույն գործարան ստեղծելու մասին

Սաուդյան ռազմարդյունաբերական ընկերության (SAMI) գործադիր տնօրեն Վալիդ Աբու Հալեդը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան ծրագրում է ռազմական նպատակներով սեփական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրություն սկսել և զինամթերքի արտադրության խոշոր գործարան հիմնել: Հայտարարությունն արվել է Էր Ռիադում՝ պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al-Ikhbariya հեռուստաալիքին։

Հաղորդվում է, որ ԱԹՍ-ներն 100%-ով արտադրվելու են Թագավորությունում՝ արտասահմանյան ձեռնարկությունների օգնությամբ։ Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիան կկառուցի «զինամթերքի արտադրության աշխարհի խոշորագույն գործարաններից մեկը»,- նշել է Վալիդ Աբու Հալեդը։ Թագավորության իշխանությունները նախատեսում են մինչև 2030թ․-ը ռազմական ծախսերի ավելի քան 50%-ն ուղղել սաուդյան մասնագիտացված ընկերություններին։

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում մարտի 6-9-ը անցկացվում է Պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում են տարբեր ընկերություններ աշխարհի 45 երկրներից, այդ թվում՝ ՌԴ-ից։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում