copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:56 20-01-2022

Դպրոցական շենքի առկայությունը դեռևս դպրոցի առկայություն չի․ Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետք է համարձակություն ունենանք տեսնելու այն իրականությունը, որ դպրոցական շենքի առկայությունը դեռևս դպրոցի առկայություն չի։ Որ շատ գյուղական բնակավայրերից մարդիկ գերադասում են տեղափոխվել այնտեղ, որտեղ իրենց երեխաները ունեն որակյալ կրթության հնարավորություն։

Հետևաբար խնդիրը, որ պետք է լուծենք, ոչ թե դպրոցական շենքերի նոմինալ պահպանման խնդիրն է, որտեղ փաստացի չի իրականացվում այն կրթությունը, որը պետք է հասանելի լինի մեր երեխաներին, և որն ընկալելի կլիներ յուրաքանչյուր ծնողի համար, այլ ամեն առանձին բնակավայրում երեխաների համար հենց այդ ընկալելի և որակյալ կրթական ծառայության հասանելիության ապահովումն է, որն էլ մարդուն կպահի իր բնակավայրում՝ տեղաշարժման այդ առիթը ի չիք դարձնելով։ Ընդ որում, այդ կրթական ծառայությունը պետք է լինի ամբողջական՝ ընդգրկելով նախադպրոցականից մինչև լրացուցիչ կրթական ծրագրեր՝ ի լրումն որակյալ դպրոցի»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել