Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:30 05-12-2023

15-ամյա դպրոցական տղան չի դանակահարվել․ Վաղարշապատի թիվ 5 դպրոցի տնօրենը մանրամասներ է հայտնում

Երեկ մամուլը գրեց, որ Վաղարշապատի համար 5 դպրոցում աշակերտների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, ինչից շաբաթներ անց դանակահարված 15-ամյա տղան մահացել է։

Oragir.News-ն այսօր զրուցել է Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանի հետ։

Վերջինս մեզ հետ զրույցում հերքեց դանակահարության վերաբերյալ տեղեկությունը․ «Ինձ համար դժվար է այս պահին խոսել, քանի որ ողբերգություն ենք ապրում, որովհետև 15-ամյա երեխայի կյանք է ավարտվել։ Բայց այս ամենի կողքին ցավալի մի բան կա, որ փորձում են շահարկման առարկա դարձնել և սոցցանցերում տարածել կեղծ հրապարակումներ»։

Դպրոցի տնօրենի խոսքով՝ նոյեմբերի 17-ին ֆիզկուլտուրայի դասաժամին փոքրիկ միջադեպ է եղել տղաների միջև, որը տևել է ընդամենը 20-30 վայրկյան, և հիմա սա փորձում են վերագրել դանակահարության և 15-ամյա տղայի մահվան պատճառ, այնինչ տղան այդ միջադեպից հետո շուրջ 3 ժամ դպրոցում է եղել, մասնակցել դասապրոցեսին։

«Տեսախցիկներ կան դպրոցում, բոլոր կադրերը ֆիքսված են՝ միջադեպից մինչև երեխայի՝ դպրոցից դուրս գալը։ Որևէ դրվագ չի խոսում այն մասին, որ այդ օրը տեղի ունեցածը կարող էր կապ ունենալ 2 շաբաթ անց երեխայի այդ վիճակի հետ...»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը