copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:17 18-01-2022

Նազարբաևը տեսաուղերձով դիմել է ժողովրդին

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ ինքը «ոչ մի տեղ չի մեկնել» և գտնվում է «արժանի հանգստում Ղազախստանի մայրաքաղաքում»։ Նազարբաևը հանրության մեջ երկար բացակայությունից հետո տեսաուղերձ է հղել ժողովրդին և անդրադարձել այն լուրերին, որ իր ընտանիքը լքել է երկիրը։

Նազարբաևը նշել է, որ Ղազախստանի ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այժմ «տիրում է ամբողջ իշխանությանը» և հանդիսանում է երկրի Անվտանգության խորհրդի ղեկավարը։ «Շուտով նախագահը կընտրվի «Նուր Օթան» կուսակցության նախագահ։ Ուստի վերնախավում որևէ կոնֆլիկտ կամ առճակատում չկա։ Այս թեմայով խոսակցությունները բացարձակապես անհիմն են»,- հայտարարել է Նազարբաևը։.

Առաջին նախագահի խոսքով՝ երկրում կայունությունն ու անդորրը միշտ եղել են իր գլխավոր նպատակը։ Նա նաև կոչ է արել աջակցել Տոկաևի առաջարկած բարեփոխումների ծրագրին, որը «ուղղված է ժողովրդի բարեկեցության բարձրացմանը»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել