Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:38 18-01-2022

«Օմիկրոնով» վարակված բժիշկը շտամը համեմատել է կորոնավիրուսի այլ տեսակների հետ

Կորոնավիրուսի նոր օմիկրոն շտամը խիստ վարակիչ է, արագ է տարածվում և ի հայտ են գալիս տարբեր ախտանիշներ։ Այս մասին Facebook-ի իր էջում հաղորդել է օմիկրոնով վարակված ռուսաստանցի բժիշկ-ռեանիմատոլոգ Միխայիլ Չույկոն։

«Նախ, նոր քովիդը բոլորովին այլ է: Ախտանիշներն են այլ, ընթացքը, ընդհանրապես, առանց թեստի արդյունքները նայելու դժվար է նույնիսկ մտածել քովիդի մասին, այնքան որ այն տարբեր է նախորդ տարբերակներից»,- գրել է մասնագետը։

Նրա խոսքով, օմիկրոնն ունի ինկուբացիոն շրջան՝ ընդամենը մեկից երեք օր: Նախ ի հայտ է գալիս հարբուխ, մինչդեռ հազը սկսվում է վերականգնման փուլում։ Հազվադեպ է նկատվում հոտառության կորուստ, ի տարբերություն դելտա շտամի, բայց կարող է առաջանալ լարինգիտ՝ ձայնի փոփոխությամբ:

«Ջերմությունը բարձր է լինում 2-3 օր, երբեմն նույնիսկ մեկ օր։ Պատվաստվածների ճնշող մեծամասնության ջերմությունը չի գերազանցում 38 աստիճանը կամ ընդհանրապես ջերմություն չի արձանագրվում»,- ասել է Չույկոն:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից