Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:54 06-08-2021

Սննդամթերքի տարբեր տեսակների արտադրության մեջ առկա են ինչպես աճի, այնպես էլ նվազման միտումներ․ Հայաստանի վիճակագրական կոմիտեն

Հայաստանի վիճակագրական կոմիտեն պարզաբանում է ներկայացրել 2021 թվականի առաջին կիսամյակում գյուղատնտեսության ոլորտում 6.8 տոկոս աճի ցուցանիշի հիմնավորվածության վերաբերյալ՝ անդրադառնալով աճի նման ցուցանիշը կասկածի տակ դնող մեկնաբանություններին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում թեմային անդրադարձել է Վիճակագրական կոմիտեի գյուղատնտեսության և պարենային ապահովության վիճակագրության բաժնի պետ պարոն Արսեն Ավագյանը:

Նա հարկ համարեց նշել, որ 2021թ. առաջին կիսամյակի գյուղատնտեսության 6.8% աճն ապահովվել է հիմնականում բուսաբուծության 22.1% աճի հաշվին, անասնաբուծությունը նվազել է 1.4%-ով: «Բուսաբուծության նման բարձր աճն ապահովվել է հունիս ամսվա ընթացքում: Նման բարձր աճի պատճառը, ըստ սկզբնական տեղեկատվություններ ներկայացնողերի բացատրությունների, հունիս ամսվա բարձր ջերմային ֆոնն է, ինչի հետևանքով հուլիսի բերքահավաքի մի մասը կատարվել է արդեն հունիսին: Այլ կերպ ասած բույսերի վեգետացիան՝ հասունացումը, հունիսին արագացել էր: Այսպես, օրինակ , եթե 2020թ. առաջին կիսամյակին հավաքվել էր 4 000 տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն, ապա 2021 թ. առաջին կիսամյակում 12.5 հազ. տոննա կամ եթե 2020թ. առաջին կիսամյակում բոստանային մշակաբույսերի բերքը կազմել էր 2.7 հազար տոննա, ապա 2021թ. առաջին կիսամյակում 10 հազ. տոննա: Բուսաբուծական արտադրանքի առավել մանրամասն տեղեկատվությունը զետեղված է «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2021թ. հունվար-հունիսին» տեղեկատվական ամսական զեկույցի 22-րդ էջում: Եվ բոլոր այդ ցուցանիշները վկայում են առաջանցիկ վեգետացիայի մասին»,- պարզաբանեց Ավագյանը:

Վիճակագրական կոմիտեի արդյունաբերության և էներգետիկայի վիճակագրության բաժնի պետ տիկին Անահիտ Ավետիսյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել է շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե տարօրինակ է գյուղատնտեսական ցուցանիշի նմանօրինակ աճը, երբ վերամշակող արդյունաբերության սննդի հատվածում ամենուրեք անկում է:

«Ընդհանուր պատկերն այդպիսին չէ: Սննդամթերքի արտադրությունը 2021թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.3%-ով: Ցուցանիշները հրապարակված են «Արդյունաբերական կազմակերպությունների հիմնական ցուցանիշներն ըստ տնտեսական գործունեության հնգանիշ դասակարգման, 2021թ. հունվար-հունիսին» վիճակագրական տեղեկագրի 7-16-րդ էջերում: Սննդամթերքի տարբեր տեսակների արտադրության մեջ առկա են ինչպես աճի, այնպես էլ նվազման միտումներ: Այսպես, առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող գործունեության տեսակներից աճ է արձանագրվել «Մսամթերքի արտադրության, այդ թվում թռչնամսից» 9.6%, «Մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում»՝ 29.3%, «Կակաոյի, շոկոլադի և շաքարե հրուշակեղենի արտադրություն»՝ 9.9%, և այլ գործունեության տեսակներով: Դրան հակառակ, նվազման միտումներ են արձանագրվել «Կաթի մշակում, կարագի և պանրի արտադրություն»՝ 1.4%, «Ալրաղաց արդյունաբերության մթերքի արտադրություն»՝ 3.9%, «Պատրաստի անասնակերի արտադրություն»՝ 1.5%, և այլ գործունեության տեսակներով: Հակաբևեռ միտումների ցանկը բավականին լայն է»,- մանրամասնեց Ավետիսյանը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել