Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:04 15-01-2022

Մենք նորից ունենալու ենք պատերազմ, և այդ պատերազմը լինելու է մերը․ Սենոր Հասրաթյան

Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատերազմը զոհեր ու ավեր բերելով, տակավին շատ ու շատ հայերի գիտակցության մեջ մնաց որպես անցողիկ և ոչինչ չասող առօրեական հիշողություն... Այդ հիշողության կրողներն այն մարդիկ են, ովքեր, ինչպես նախքան պատերազմը, այնպես էլ պատերազմի օրերին և հետո Երկրին ու կյանքին նայել ու նայում են իրենց պատկերացրած խաղաղության պատուհանից...

Նրանք այդպես էլ պատերազմի իրողություններին մնացին անհաղորդ, որովհետև շնորհիվ սեփական ճարպկության, երբ տղաները հանուն Հայրենիքի զոհաբերում էին ամենաթանկը՝ իրենց կյանքը, նմաններն ամեն ինչ անում էին անցնելու պատերազմի կողքով...

Այսօր մեր ունեցած երկրի «տերը» հենց նմաններն են: Իսկ դա նշանակում է, որ մենք նորից ունենալու ենք պատերազմ, և այդ պատերազմը լինելու է մերը, այլ ոչ թե նրանցը, ովքեր հավատալով խաղաղությանը, գերադասում են ապրել պարտված...

Հ.գ.- Պատերազմն ատելով հանդերձ, ես ուզում եմ ունենալ ՀԱՅՐԵՆԻՔ...»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան