Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:00 13-01-2022

Սահմանամերձ համայնքները պետությունից ավելի շատ գումար կստանան

ՀՀ սահմանամերձ համայնքներն այսուհետ կառավարությունից ավելի մեծ չափով սուբվենցիաներ կստանան։ Այս մասին այսօր գործադրի նիստում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` ներկայացնելով համայնքների ենթակառուցվածքների սուբվենցիոն ծրագրերում առաջարկվող փոփոխությունները։

«Նախորդ տարիներին սահմանամերձ և բարձրլեռնային համայնքները մեկ տողում էին, հիմա փորձել ենք սահմանամերձ համայնքներն առանձնացնել, նրանց համար առանձին տող հատկացնել ու կառավարության կողմից տրվող չափը մեծացնել»,- ասաց Սանոսյանը։

Ավելացվել է նաև համայնքային մանկապարտեզների ֆինանսավորումը։ Անկախ մայրաքաղաքից համայնքի հեռավորությունից, նախադպրոցական հաստատություններն այս տարվանից սկսած կստանան` 70, սահմանամերձ համայնքներում` 80 տոկոս համաֆինանսավորում։

Գյուղատնտեսության զարգացման համար կառավարությունը կսուբսիդավորի նաև հեռագնա արոտավայրեր տանող ճանապարհների շինարարական ծրագրերը։

Սուբսիդիոն ծրագրերում ընդգրկվող նոր բաղադրիչ են նաև համայնքների գերարագ ինտերնետով ապահովելու ծրագրերն ու ապաստարանների կառուցումը։

Սանոսյանը նաև հայտնեց, որ կառավարությունը բացի գումար տրամադրելուց նաև ստուգելու է, որ այն ճիշտ նպատակին ծառայի ու արդյունավետ ծախսվի։

«Այստեղ մենք կետ ենք ավելացնում. ծրագրի ավարտից 1 տարի հետո հստակ պետք է բոլոր ծրագրերը մշտադիտարկման ենթարկվեն, և, եթե հայտնաբերվեն թերություններ, արդեն համապատասխան միջոցներ կկիրառվեն, ընդհուպ մինչև գումարի հետ գանձում, եթե ծրագիրը նպատակին չի ծառայել»,- ասաց նախարարը։

Մինչ նախագծի հաստատումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ որոշման` մանկապարտեզներին վերաբերող մասը կապված է ՀՀ կառավարության` 5 տարում ՀՀ-ում 500 մանկապարտեզ կառուցելու խոստման հետ։

Այն համայնքները, որոնք հայտ կներկայացնեն մանկապարտեզ կառուցելու, կստանան պետության 70 տոկոս աջակցությունը, սահմանամերձ համայնքները` 80 տոկոս։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի