Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:57 13-07-2021

Lufthansa-ն փոխում է «տիկնայք և պարոնայք» դիմելաձևը և դարձնում գենդերային-չեզոք

Եվրոպայի խոշորագույն Lufthansa ավիակոնցեռնը մտադիր է հրաժարվել իր թռիչքներում «տիկնայք և պարոնայք» դիմելաձևից՝ հօգուտ ողջույնի գենդերային-չեզոք ձևերի:

Ինչպես նշել է ընկերության մամուլի ծառայությունը, որոշումը նպատակադրված է այն բանին, որ բոլոր ուղևորներն իրենց հարմարավետ զգան՝ ներառյալ նրանք, ովքեր իրենց չեն նույնականացրել որպես տղամարդ կամ կին: «Մենք անձնակազմին խնդրել ենք ընտրել ողջույնի այնպիսի ձև, որը կներառի բոլոր ուղևորներին»,- France-Presse գործակալությանը հայտնել են մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ հետագայում կօգտագործվեն, օրինակ, այնպիսի ձևակերպումներ, ինչպիսիք են «սիրելի հյուրեր» կամ «բարի լույս/բարի երեկո»:

Նոր կանոնները, որոնք նախատեսվում է մտցնել աստիճանաբար, վերաբերում են Գերմանիայի առաջատար Lufthansa ավիափոխադրողին և նաև կոնցեռնի մեջ ներառված Swiss-ին, Austrian-ին, Brussels-ին և Eurowings-ին: Կոնցեռնը նշում է, որ փոփոխությունները մտցվում են ի պատասխան ոչ բինար գենդերին առնչվող հասարակության մեջ ծավալված հիմնավոր բանավեճի, ինչպես նաև ցանկության՝ ցույց տալու, որ «բոլոր ուղևորները արժեքավոր են»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան