Արտաքին 4 տարի առաջ - 21:08 28-12-2021

Ճապոնիայում ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել

Ճապոնիայում ձյան առատ տեղումները խաթարել են երթեւեկությունը, հազարավոր ընտանիքներ մնացել են առանց էլեկտրականության: Այս մասին հաղորդում է The Watchers-ը:

Ճապոնական ծովի ափին ձյան տեղումները տևում են արդեն յոթերորդ օրը։ Մոտ 10 մարդ տուժել է։ Իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տալիս դուրս չգալ տներից, եթե խիստ անհրաժեշտություն չկա։

Աոմորի պրեֆեկտուրայում 200 սանտիմետր ձյուն է տեղացել, ինչպես նաև առատ ձյուն է եկել Կիոտոյում, Նագոյաում և Հիրոսիմայում։

Ձյան տեղումները խցանումներ են առաջացրել։ Ճապոնիայի որոշ հատվածներում չեղարկվել են թռիչքները և խափանվել են փոխադրումները։ Ավելի քան 3200 ընտանիք մնացել է առանց էլեկտրականության։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը