Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:21 16-07-2021

Ճապոնիայում խաղողի ողկույզը վաճառվել է ռեկորդային՝ 12 հազար դոլարով

Ճապոնիայում Ruby Roman տեսակի խաղողի ողկույզը աճուրդում վաճառել են թայվանական սուպերմարկետի սեփականատիրոջը ռեկորդային՝ 1,4 միլիոն իենով (մոտ 12 հազար դոլար), ինչը գերազանցում է նախորդ տարվա ռեկորդը՝ 1,3 միլիոն իեն: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը:

Նշվում է, որ աճուրդում ներկայացվել է ռեկորդային քանակություն՝ խաղողի 253 ողկույզ:

Ruby Roman տեսակը սկսել է վաճառվել 2008 թվականից: Ընթացիկ սեզոնի համար, որը կտևի մինչև սեպտեմբեր, կվաճառվի 28 հազար ողկույզ: Հինգ տարի առաջ խաղողի այս տեսակի ամենաթանկարժեք ողկույզը արժեր $5 հազար:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից