copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:09 26-12-2021

Կարևոր է հասկանալ, թե ովքեր կմիանան Արցախի ադրբեջանացումը մերժող գործընթացին․ Տիգրան Աբրահամյան

Իր ֆեյսբուքյան էջում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրառում է կատարել․

«Արցախի ներքաղաքական գործընթացները նոր հանգրվանային փուլում են։

Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի ապագայի ու բանակցային պրոցեսի մասին հնչեցրած վերջին հայտարարությունները պատահական չէին և տեղավորվում են նրա քաղաքական գլխավոր գծի հետ։

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ու Արցախի ուղղությամբ աշխատող քաղաքական գործակալները ակտիվացրել են Արցախից վերջնական հրաժարվելու և մեր հայրենակիցներին բախտի քմահաճույքին թողելու վաղուց պլանավորված պլանները։

Արցախում կան ուժեր, անհատներ, որոնք բնականաբար դիմադրում են Արցախի օտարման գործընթացին ու պատրաստ են մինչև վերջ կռիվ տալու, իսկ թե ովքեր են մինչև վերջ կանգնելու և ոչ ասելու թուրք-ադրբեջանական շահերի սպասարկմանը կերևա առաջիկա օրերին։

Երկուշաբթի Արցախի խորհրդարանում արտահերթ նիստ է սպասվում, որտեղ Արցախի դեմ սկսված այս գործընթացի վերաբերյալ ամենայն հավանականությամբ հայտարարություն կընդունվի։

Բացի տեքստի բովանդակությունից շատ կարևոր է հասկանալ, թե ովքեր կմիանան Արցախի ադրբեջանացումը մերժող գործընթացին և ինչ ուղերձներ կհղեն Հայաստանի իշխանությանն ու միջազգային հանրությանը։

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և այս գաղափարի համար պայքարը պետք է միավորի Արցախի ու Հայաստանի բոլոր առողջ ուժերին»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր

Ձեզ գուցե հետաքրքրի