copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:10 21-12-2021

«Մեր երկրում առկա է կառավարման լրջագույն ճգնաժամ». փորձագետն ամփոփում է գյուղատնտեսական տարին. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գյուղատնտեսության ոլորտը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում, անդրադարձել ենք տարատեսակ խնդիրների: Տնտեսագիտության թեկնածու, գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Վարդան Ալեքսանյանի հետ զրույցում ամփոփել ենք անցնող տարին:

«Եթե գնահատելու լինենք մեր երկրում տնտեսության վիճակը, ապա կարող ենք ասել, որ արձանագրվող ցուցանիշները հեռու են կառավարության թիրախային ցուցանիշներից, քանի որ վերջին ամիսներին արձանագրվում է տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճի տեմպի անկման միտում, և նոյեմբերի դրությամբ այն կազմում է 4,3 տոկոս: Հաշվի առնելով միտումները՝ լավագույն դեպքում տարին կամփոփենք մինչև 4 տոկոս տնտեսական աճով: Ինչ վերաբերում է գնաճին: Գնաճի տեմպի արագացումը մտորելու տեղիք է տալիս: Իշխանական թևն այն մեկնաբանում է արտաքին շոկերով՝ արտաքին շուկաներում առկա գնաճով: Բնավ չեմ հերքում այն, որ մեր երկրում առկա գնաճը կապ ունի դրա հետ, սակայն հաշվի առնելով առանձին ապրանքային շուկաներում գնաճի դինամիկան՝ այս հետևությանը չէի գա: Կան ապրանքներ, որոնց գծով անգամ մեկ կիլոգրամ ներկրում չունենք, բայց ունենք ահռելի գնաճ:

Այսինքն, այն կապել միայն արտաքին շոկերի հետ, սխալ է, դրա վկայությունը պարենամթերքի մի շարք տեսակների գնաճն է: 2021 թ. նոյեմբերին արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 16,9 տոկոս գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում 2021 թ. նոյեմբերին 2020 թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 63,5 %, իսկ 2021 թ. հոկտեմբերի համեմատ՝ 16,4 % գնաճ: Պարենամթերքի առանձին տեսակների մասով ունենք սարսափելի բարձր գնաճ: Կարտոֆիլի գնաճը նոյեմբերին կազմել է 77,4 %, կաղամբինը՝ 91,7 %, գազարինը՝ 86,4 %, սմբուկինը՝ 181 % և այսպես շարունակ: Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում նոյեմբերին 2020 թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 13,3, իսկ 2021 թ. հոկտեմբերի համեմատ՝ 3,5 տոկոս գնաճ: Ձվի գինը 2021 թ. նոյեմբերին 2020 թ. նոյեմբերի համեմատ աճել է 26,2 տոկոսով, իսկ 2021 թ. հոկտեմբերի համեմատ՝ 6 տոկոսով: 2021թ. նոյեմբերին 2020 թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պանրի 11,1 տոկոս գնաճ:

Ահա այս արտադրանքների գնաճն է այն վառ վկայությունը, որ մեր երկրում գնաճի տեմպերը միայն արտաքին շոկերի հետ կապելը սխալ մոտեցում է: Չբացառելով արտաքին շոկերի դերը՝ գլխավոր գործոնը համարում եմ կառավարության ձախողած տնտեսական քաղաքականությունը: Վերոնշյալ արտադրանքների գնաճի դեպքում խնդիրը թաքնված է զուտ արտադրությունում: Եթե քիչ ես արտադրում, շուկայում քիչ արտադրանք է առաջարկվում, բայց պահանջարկը գրեթե կայուն է առաջին անհրաժեշտության մթերքների գծով, ունենում ես գնաճ: Սա շատ պարզ է, որևէ այլ բացատրություն այստեղ տալ չես կարող»,«Փաստի» հետ զրույցում ասում է Ալեքսանյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի