copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:14 02-09-2021

Գյուղատնտեսական տարին շատ լավ է ընթանում, մինչև տարվա վերջ, հուսանք, նոր ռեկորդ կսահմանենք գյուղմթերքի մասով. Վահան Քերոբյան

«Խաղողի մթերման մասով մի քանի կարևոր փոփոխություններ ենք արել, որոնցից ամենակարևորն այն է, որ խաղողի մթերման համար տրվող վարկերի ժամկետները երկարացրել ենք մինչև 3 տարի, մեկ տարվա փոխարեն, իսկ արտոնյալ ժամեկտը՝ 3ամսից մինչև 1 տարի»,- անդրադառնալով Կառավարության կողմից սուբսիդավորվող վարկերի տրամադրման պայմաններին ՀՀ կառավարության նիստի ժամանակ նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ըստ նախարարի՝ այս փոփոխությունները խաղող մթերողներին հնարավորություն կտան ավելի անկաշկանդ ու վելի մեծ ծավալով խաղող մթերել, գյուղացիներին ու ֆերմերին արագ վճարել և մեծացնել արտահանման ծավալները:

«Այսօր մենք թարմ գյուղմթերքի մասով հասել ենք անցած տարվա ցուցանիշին, անցել ենք նախանցած տարվա ցուցանիշը՝ 140.000 տ., ինչը հուշում է, որ գյուղատնտեսական տարին շատ լավ է ընթանում: Հույս ունենք ռեկտորդ սահմանել մինչև տարվա վերջ և անցնել 200.000 տ. սահմանները»,- ասաց Քերոբյանը և հավելեց, որ գյուղատնտեսության ոլորտում խոշոր ներդրության ծրագիր կա, ըստ որի՝ 3,5 մլրդ դրամի ներդրում կարվի 100 հա ինտենսիվ այգիների մեջ:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
18:00 ՔՊ-ի նոր ախորժակը. ինչպես են կործանում դինամիկ զարգացող «Արարատցեմենտը»