copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:39 18-12-2021

Փարիզը չեղյալ է հայտարարել Ամանորի միջոցառումները Ելիսեյան դաշտերում

Փարիզի իշխանությունները որոշել են չեղարկել դեկտեմբերի 31-ին Ելիսեյան դաշտերում ամանորյա միջոցառումները՝ համաճարակաբանական իրավիճակի պատճառով։ Այս մասին հաղորդվում է քաղաքային իշխանությունների թվիթերյան էջում։

«Դեկտեմբերի 31-ի երեկոյան Ելիսեյան դաշտերում նախատեսված տոնակատարությունները չեղարկվել են կառավարության հայտարարություններից հետո և ոստիկանության պրեֆեկտի և առողջապահական մարմինների առաջարկով», - ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես հայտնում է BFMTV-ն, ամանորյա համերգը և ավանդական պիրոտեխնիկական շոուն չեղարկվելու են։

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը կոչ էր արել խուսափել տոնական օրերին զանգվածային միջոցառումներից՝ կորոնավիրուսի հինգերորդ ալիքի մեկնարկի սպառնալիքի պատճառով։ Նա նշել է, որ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը հասարակական վայրերում արգելվելու է ալկոհոլ օգտագործել։ Նա նաև հորդորել է տեղական իշխանություններին չկազմակերպել մեծ միջոցառումներ և հրավառություն։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել