copy image url
Միտք 4 տարի առաջ - 21:25 17-12-2021

Հիմար լինելու առաջին վկայությունը ամոթի լիակատար բացակայությունն է

Հիմար լինելու առաջին վկայությունը
ամոթի լիակատար բացակայությունն է․
Զիգմունդ Ֆրեյդ

Ամոթի զգացումն առաջանում է մարդու մոտ այն բանի գիտակցումից, որ նա չի արել այն, ինչ պետք է աներ, ինչ պարտավոր էր: Հոգեվերլուծության նշանավոր ներկայացուցիչներ Զ. Ֆրեյդի, Է. Ֆրոմի, Ա. Ադրելի կարծիքով՝ ամոթը մարդու կյանքում կատարում է ներքին գրաքննիչի դեր և կարգավորում է նրա վարքը: Ամոթի զգացումը շատ բնական է, որովհետև այն ձևավորվում է մարդու մոտ տվյալ մշակույթում ընդունված բարոյական և այլ նորմերն ընդունելու ընթացքում և առաջանում դրանք խախտելու կամ չկատարելու հետևանքով: Այսինքն՝ ամոթի զգացումը վկայում է այն մասին, որ մարդ գիտակցում է կենդանուց իր տարբերությունը, և եթե կենդանիներն ապրում են բնության թելադրանքով, ապա մարդ պետք է ապրի մշակույթի թելադրանքով: Դա նկարագրված է նույնիսկ աստվածաշնչյան հայտնի սյուժեում, երբ առաջին մարդիկ, գիտակցելով, որ մարդ են, ամաչում են իրենց մերկությունից: Ուստի ամոթի զգացումը մարդու համար տիպական, բնութագրական և բնական է: Դեռ ավելին, ամոթը վկայում է նաև մարդու մոտ արժանապատվության մասին, քանի որ նրա համար այլևս անընդունելի է լինել «անամոթ կենդանի» և ապրել կենդանու կյանքով: Այն, որ ամոթը մշակույթի, բարոյականության և վարքի նորմերի ամրագրումն է մեր հոգում, վկայում է թեկուզ այն փաստը, որ մարդ ամաչում է, օրինակ, երբ ցուցադրում է էմոցիաներ, որոնք ընդունված չէ ցուցադրել (տխրության, ուրախության, ատելության և այլն), այսինքն՝ խախտում է ընդունված նորմը, ինչի համար ամաչում է, քանի որ, լինելով տվյալ մշակույթի կրող, պարտավոր էր պահպանել այն, որովհետև այդ նորմերը պարտադիր են բոլորի համար:

Հասարակական փոխակերպումների ընթացքում ամոթը նույնպես ենթարկվում է որոշակի փոփոխությունների, մասնավորապես, արևմտյան անհատակենտրոն մշակույթներում ամոթը փոխակերպում է մեղավորության զգացումի։

Իսկ ինչի՞ մասին են վկայում միջանձնային և հասարակական հարաբերություններում ամոթի նվազումը կամ բացակայությունը: Ըստ Զ. Ֆրեյդի՝ այդ դեպքում գործ ունենք ինտելեկտի նվազման հետ, որովհետև ամոթի զգացումը մարդու մոտ առաջանում է այն բանի գիտակցումից, որ մարդ իրեն թույլ է տվել անթույլատրելի, անընդունելի արարք կամ չի կատարել այն, ինչ իրենից սպասում էին, ինչ նա պարտավոր էր անել։ Երկու դեպքում էլ մարդ գիտակցում է իր թերացումը և ամաչում դրա համար, մինչդեռ եթե չի ամաչում, ուրեմն չի գիտակցում, չի հասկանում։ Այս տրամաբանությամբ է Զ․ Ֆրեյդն ասել, որ ամոթի բացակայությունը հիմար լինելու վկայություն է։ Թերևս կարելի է արձանագրել, որ այն հասարակություններում, որոնցում նվազում է ինտելեկտը, անխուսափելիորեն նվազում է նաև ամոթը մարդկանց հարաբերությունների բոլոր մակարդակներում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի