copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:48 17-12-2021

Պեսկովն ասել է, որ Պուտինն ու Էրդողանը բարեկամական հարաբերություններ ունեն

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչպես են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը միմյանց հետ լեզու գտնում։ Պեսկովի խոսքով՝ նախագահները բարեկամական հարաբերություններ ունեն։

«Նախագահ Էրդողանը, ինչպես գիտեք, բավականին ջերմ հարաբերություններ ունի, կարելի է ասել նույնիսկ բարեկամական հարաբերություններ նախագահ Պուտինի հետ, որոնք, չնայած տարաձայնությունների առկայությանը, թույլ են տալիս նրանց հավաքվել նույնիսկ ամենասուր պահերին և լուծել ամենադժվար խնդիրները»,- ասել է Պեսկովը RTVI-ի։

Նա նշել է, որ տարաձայնությունները հնարավոր է եղել հարթել նույնիսկ ոչ վաղ անցյալի դժվարին ու ողբերգական պահերին։

Պեսկովի խոսքով՝ Թուրքիան Ռուսաստանի կարևոր հարևանն ու գործընկերն է խոշոր նախագծերում, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընկեր։ Երկրների միջև տնտեսական փոխգործակցության մակարդակը լավ ապահովագրություն է քաղաքական ցնցումներից։

Պեսկովը խոսել է նաև Պուտինի և ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի հարաբերությունների մասին։ Կրեմլի խոսնակը նշել է, որ «նրանք ընկերներ չեն», բայց նրանք շատ անմիջական են խոսում միմյանց հետ: Նրանք իրենց դիրքորոշումներն են հաղորդում ու հստակ պատասխան տալիս։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է