copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 18:12 04-03-2021

ՊԵՍԿՈՎՆ ԱՆՀԵԹԵԹ Է ՀԱՄԱՐԵԼ ԱՅՆ, ԹԵ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻ ՀԵՏ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անհեթեթ է համարել այն միտքը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայի հետ է համաձայնեցնում իր գործողությունները՝ կապված Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկության հետ:

«Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցները կարիք չունեն համաձայնեցնել իրենց որոշումները Ռուսաստանի նախագահի հետ: Սա հարցի լրիվ անհեթեթ ձևակերպում է: Ռոբերտ Սեդրակովիչը, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամն է: Նա մեծ ջանքեր է ներդրել իր երկրի զարգացման համար, ու մենք, ընդհանուր առմամբ, գոհունակությամբ արձանագրում ենք, որ հայ քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը մեր երկրի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման կողմնակիցներ են: Մեզ համար դա է գլխավորը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը համաձայնեցրել է իր որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ինչպես է Ռուսաստանի ղեկավարը վերաբերում Քոչարյանի՝ Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկությանը:

Ըստ Պեսկովի՝ այդ քաղաքական գործիչների թվին է պատկանում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ իրենք առաջնորդվում են վերջինիս համապատասխան հայտարարություններով: Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահի միջև շատ ակտիվ երկխոսություն է ընթանում, բացի դրանից՝ հայտնի է, թե ինչ քրտնաջան աշխատանք է նախորդել Ղարաբաղում պատերազմին վերջ դրած եռակողմ փաստաթղթի ստորագրմանը:

Եզրափակելով խոսքը՝ Պեսկովն այդ հարաբերություններն իսկապես շատ արժեքավոր է համարել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ