copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:58 06-09-2022

Պեսկովն ավելի շատ Փաշինյանի երեսն է փրկել․ Տիգրան Քոչարյան

«Վարչապետի այցը Վլադիվաստոկ շատերի մոտ տպավորություն էր, որ նրան կանչել են, և այդ այցը նախապատրաստած չէր, սակայն այսօր Պեսկովն ասաց, որ այցը վաղուց է եղել նախապատրաստված, բայց իմ կարծիքով Պեսկովն ավելի շատ Փաշինյանի երեսն է փրկել»,-այս մասին Оragir.news-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Քոչարյանը անդրադառնալով Փաշինյանի այցին Ռուսաստան։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7-ին մեկնելու է Վլադիվոստոկ, նա այնտեղ մասնակցելու է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ։

«Այս այցերը շատ արագացան Շառլ Միշելի հետ հանդիպումից և որոշակի արտահոսքից հետո։ Իմ կարծիքով դա Ռուսաստանի դուրը չի եկել և Պուտինն ուզում է Փաշիյանից և Իհլամից դեմ առ դեմ ճշտել, թե ինչ է եղել»,-ասաց քաղաքագետը։

Քոչարյանը նաև անդրադարձավ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցը ԱՄՆ, ինչի մասին նախարարությունը տեղեկացրել էր երեկ։

«Մի փոքր անհականալի էր Սուրեն Պապիկյանի ներկայությունը ԱՄՆ-ում, նշված է, որ աշխատանքային այցով է այտեղ գտնվում, բայց մենք պետք է հիշենք, որ գլոբալ առումով Պապիկյանը թիվ 2 մարդն է ՔՊ-ում Փաշինյանից հետո։ Իմ կարծիքով Պապիկյանն այնտեղ գտնվում է նաև քաղաքական մասով»,ասաց նա, հավելելով, որ նման իրավիճակում, երբ համաշխարհային կոմպրոտացիա է գնում Արևմուտքի և Ռուսաստանի միջև այսպիսի այցեր ավելի լավ է տեղի չունենան։

«Դա չի ընդունվելու ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ ԱՄՆ-ի կողմից, և ցավոք սրտի Փաշինյանի կառավարությանը դա չի հասկանում»։ Քոչարյանը նաև անդրադարձավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստանի Դաշնություն․ «ԱԳՆ-ն կորցրել է իր ֆունկցիոնալությունը և իրեն ուղղակի տեղյակ են պահում , այսպես ասած նա գտնվում է «տանող-բերողի» դերում»։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով