copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:59 14-12-2021

Տղամարդուն կծել է անծանոթ անձ՝ նրան շփոթելով իր նախկին ընկերուհու փեսացուի հետ

Չինաստանի բնակիչը հայտնվել է հիվանդանոցում այն բանից հետո, երբ նրան կծել է անծանոթ անձ, գրում է Global Times-ը։ Ավելի ուշ պարզվել է, որ հարձակվողը չինացուն շփոթել է իր նախկին ընկերուհու նոր զուգընկերոջ հետ։

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին Չժեցզյան նահանգում։ Հուանգ ազգանվամբ տղամարդը քայլել է դեպի իր մեքենան, երբ անհայտ անձը վազել է նրա մոտ։ Անծանոթը սկսել է խեղդել չինացուն թիկունքից ու կծել, որից հետո փախել է։

Հարձակման հետևանքով Հուանգը բազմաթիվ վնասվածքներ է ստացել ու հայտնվել հիվանդանոցում, իսկ հետո նաև ոստիկանությունում՝ հայտարարությամբ։ Սպաները բավականին արագ հայտնաբերել են հարձակվողին և ձերբակալել։ Պարզվել է, որ ձերբակալվածը տուժողին շփոթել է մեկ այլ անձի հետ, ում հետ իր նախկին ընկերուհին սիրավեպ է ունեցել։

Ստացած վնասվածքների պատճառով Հուանգը ստիպված է եղել հետաձգել նշանադրությունն իր ընկերուհու հետ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ