copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:21 27-10-2022

Նախկին կնոջ այժմյան ընկերը մետաղյա խողովակով հարվածել է ընկերուհու նախկին ամուսնուն․ մանրամասներ միջադեպից

Հոկտեմբերի 26-ին, ժամը 10.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին ստացվել է հաղորդում, որ «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Վերին Դվին գյուղի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ: Նա հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց գյուղում ծառից ընկնելու հետևանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում ստացվել են հավաստի տեղեկություններ, որ դեպքը եղել է տուժած տղամարդու նախկին կնոջ՝ Այգեստան գյուղում վարձակալած տան բակում: Վեճին ներկա է եղել նաև նախկին կնոջ այժմյան ընկերը՝ Վերին Դվին գյուղի 38-ամյա բնակիչ, և հենց նա էլ մետաղյա խողովակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխվածի գլխին և մարմնի տարբեր մասերին:

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ` առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով:

Արտաշատի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 38-ամյա տղամարդը հայտնաբերվել է Վերին Դվին գյուղում, ձերբակալվել, բերվել է ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ